Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հինգ սպասված ֆուտբոլային հանդիպումներ. շանսեր և կանխատեսումներ

Հինգ սպասված ֆուտբոլային հանդիպումներ. շանսեր և կանխատեսումներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը ներկայացնում է փետրվարի 13-ին և 14-ին աշխարհի առաջատար ֆուտբոլային մրցաշարերի 5 սպասվող հանդիպումները, որոնք ֆուտբոլասերների համար համարվում են ռեյտինգային խաղեր:

«Ռեալ Մադրիդ» -ն ընդդեմ «Ատլետիկ Բիլբաո»

Հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին, ժամը 19:00 -ին: Զինեդին Զիդանի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում անցկացրած տնային վերջին հանդիպումներում ջախջախիչ պարտության մատնեց հյուրերին խոշոր 5:0, 5:1, 6:0 հաշիվներով: Սակայն «Գրանադա»-ի հետ հանդիպումը, որտեղ «Ռեալ»-ը հաղթեց 1:2 հաշվով, մադրիդցիներին շատ դժվար տրվեց: Միայն խաղի 84-րդ րոպեին նրանք կարողացան հաջողության հասնել: Լուկա Մոդրիչի գերազանց կատարած հուժկու հարվածից հետո դարպասասպահը անզոր էր կասեցնել դեպի դարպասը սլացող գերարագ ու ծանր գնդակը:

Մասնագետները կանխատեսում են 2:0 հաշիվ հոգուտ «Ռեալ»-ի:

«Յուվենթուս» - «Նապոլի»

Իտալիայի A սերիայում սպասվող ամենակենտրոնական հանդիպումը 25-րդ տուրի «Յուվենթուս» -«Նապոլի»-ի հակամարտությունն է: Թիմերը «Սերիա Ա» առաջնության ընթացքում, 24 խաղից հետո, իրենց ակտիվում գրանցել են՝ «Յուվենթուս» -ը 54 միավոր, իսկ «Նապոլի» -ն 56 միավոր, որով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջին վեց հանդիպումներում երկու թիմերն էլ տոնել են հաղթանակ: Խաղը կսկսվի ժամը 23:45 -ին: Մասնագետները կանխատեսում են ոչ-ոքի` 2:2 հաշիվը:

«Արսենալ» - «Լեսթեր Սիթի»

Հակամարտությունը սպասվում է փետրվարի 14-ին` ժամը 16:00 -ին: «Լեսթեր Սիթի»-ին 25 տուրից հետո 53 միավորով գլխավորում է անգլիական «Պրեմիեր Լիգա» -ն, իսկ «Արսենալը»48 միավորով 3-րդ հորիզոնականում է:

«Լեսթեր Սիթի» թիմի հասցեին ֆուտբոլային փորձագետները և լրագրողները բազմիցս նշում էին, որ թիմը փետրվարյան խաղերում անկում է ապրելու, բայց «աղվեսները» Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ կարողացան նոր անակնկալներ մատուցել փորձագետներին և քննադատներին` հաղթելով «Լիվերպուլին» 2:0 հաշվով, իսկ «Մանչեսթեր Սիթի» -ի նկատմամբ թիմը առավելության հասավ՝ խոշոր 1:3 հաշվով: Այժմ սպասվում է հերթական «ստուգողական» խաղը «Արսենալ» -ի հետ: Մասնագետները կանխատեսում են 1:1 ոչ-ոքի հաշիվը:

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ Հոսթփուր»

«Տոտենհեմ Հոսթփուր»-ն անգլիական «Պրեմիեր Լիգա» -ի մրցաշարային աղյուսակում 2-րդ հորիզոնականում է 48 միավորով, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ին 4-րդ տեղում է` 47 միավորով: Եթե այս հանդիպման արդյուքում «Մանչեսթեր Սիթի» -ն հաղթի, իսկ «Արսենալ»-ը պարտվի «Լեսթեր Սիթի» -ին, ապա «Մանչեսթեր Սիթի»-ն մրցաշարային աղյուսակում կզբաղեցնի 2-րդ հորիզոնականը: «ԱՊԼ» -ի 7-րդ տուրում «Տոտենհեմ Հոսթփուր» -ը հաղթել է «Մանչեսթեր Սիթի»-ին 4:1 հաշվով:

Մասնագետները կանխատեսում են 1:1 ոչ-ոքի հաշիվը:

«Բարսելոնա» - «Սելտա»

«Մատչ-ռևանշ». այսպես են ֆանատները անվանում հանդիպումը: Այն կարևորվում է նրանով, որ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին, Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում «Սելտա»-ն իր հարկի տակ «Բալաիդոս» մարզադաշտում 4:1 հաշվով խայտառակ պարտության մատնեց կատալոնցիներին: «Բարսելոնա»-ն 54 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Սելտա» -ն 35 միավորով 7-րդ հորիզոնականում է: Մասնագետները կանխատեսում են պատասխան 4:1 հաշիվը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am