Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը վստահ է համատեղ ջանքերով հայ-վրացական հարաբերություններն ընդլայնելու հարցում

Էդվարդ Նալբանդյանը վստահ է համատեղ ջանքերով հայ-վրացական հարաբերություններն 
ընդլայնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 12-ին հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ: Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կխորանան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ Միխեիլ Ջանելիձեն նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացումը և այդ ուղղությամբ ջանքերի շարունակումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակեցին տարբեր ոլորտներում համագործակցության շուրջ, կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։

Հայաստանի արտգործնախարարը Վրաստանի ԱԳՆ ղեկավարին հրավիրել է այցելել Երևան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am