Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունն անում է հնարավորը թմրամիջոցների հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար

ՀՀ ոստիկանությունն անում է հնարավորը թմրամիջոցների հետ կապված մարտահրավերներին 
դիմակայելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը փետրվարի 11-ին ընդունել է Վաշինգտոնում Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի փոխպետքարտուղար Ջեյմս Վոլշի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանն ընդգծել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման բնագավառում միջազգային համագործակցության կարեւորությունը եւ փոխանցել ոստիկանության պետի դրական գնահատականը գործնական հանդիպումների կապակցությամբ:

Ջեյմս Վոլշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակություն է հայտնել թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում գործընկերության բարձր մակարդակի առթիվ:

Հունան Պողոսյանը նշել է, որ թմրամիջոցների հիմնախնդիրը մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է՝ նկատի ունենալով նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքը, եւ արվում է առավելագույնը բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա այն հասել է մի կետի, որից պետք է անցում կատարվի որակական նոր մակարդակի:

Ջեյմս Վոլշը կարեւորել է փոխգործակցության խորացումը համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման, տարբեր ուղղություններով վերապատրաստման եւ մի շարք այլ ոլորտներում, որոնք ընդգրկում են տարբեր երկրների իրավապահների գլխավոր նպատակը՝ միավորել ուժերը հանցավորության, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am