Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը կկոչվի հնչակյան հերոս Փարամազի անունով
19:41, 12 Փետրվար 2016
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի հրամանագրով, քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը որոշովել է անվանակոչել հնչակյան հերոս Մաթևոս Սարգիսյանի՝ Փարամազի անունով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամուլի դիվանից։
Անցյալ տարվա հուլիսին ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը և իրեն ուղեկցող պատվիրակությունը հանդիպում էր ունեցել քաղաքապետ Աննա Օլիվյերայի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում