Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը կկոչվի հնչակյան հերոս Փարամազի անունով

19:41, 12 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի հրամանագրով, քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը որոշովել է անվանակոչել հնչակյան հերոս Մաթևոս Սարգիսյանի՝ Փարամազի անունով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամուլի դիվանից։

Անցյալ տարվա հուլիսին ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը և իրեն ուղեկցող պատվիրակությունը հանդիպում  էր ունեցել քաղաքապետ Աննա Օլիվյերայի հետ:


© 2009 ARMENPRESS.am