Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հ. Ռոստոմյան. «Ոչ մի տեսակի վիրուս չի կարող հարցականի տակ դնել մեր մասնակցությունը Օլիմպիական խաղերին»

Հ. Ռոստոմյան. «Ոչ մի տեսակի վիրուս չի կարող հարցականի տակ դնել մեր մասնակցությունը 
Օլիմպիական խաղերին»

ԵՐԵՎԱՆ, 12  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անկախ Հայաստանի պատմության մեջ այսպիսի ներուժ ունեցող թիմ դեռ չի եղել և ոչ մի տեսակի վիրուս չի կարող մեր մասնակցությունը Օլիմպիական խաղերին  հարցականի տակ դնել»,- ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ առողջապահության նախարարության ներկայացուցչների հետ անցկացված քննարկման ընթացքում: Նման քննարկման անհրաժեշտությունն առաջացել էր Օլիմպիական խաղերն ընդունող երկրում «Zika» վիրուսի տարածմամբ:

Հ. Ռոստոմյանը քննարկման ընթացքում նաեւ տեղեկացրել է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է սատարել և միջոցներ տրամադրել Ռիո մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությանը, որպեսզի բոլորն անցնեն անհրաժեշտ բուժզննումը և ստանան պատվաստումներ: Եթե անգամ այդ ամենն անհրաժեշտ լինի իրականացնել Գերմանիայում, Ֆրանսիայում կամ ցանկացած այլ երկրում:

«Ես չեմ ժխտում վիրուսի գոյությունը, սակայն դրա վերաբերյալ ծավալված խոսակցություններն ու բարձրացրած աղմուկն իսկապես ուռճացված են: Գաղտնիք չէ, որ նման վիրուսներ ժամանակ առ ժամանակ «հայտնվում են», այնուհետև որևէ դեղագործական ընկերություն «հայտնաբերում է» կանխարգելիչ պատվաստումը և դրանով գովազդում իրեն, իսկ Օլիմպիական խաղերից ավելի մեծ PR հարթակ դժվար է պատկերացնել»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխանցումով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նկարագրել է, թե ինչ է իրենից ներկայացնում «Zika» վիրուսը: Ըստ այդմ, վիրուսը տարածվում է համանուն մոծակի միջոցով, առավել վտանգավոր է հղի կանանց համար: Խորհուրդ է տրվում ընտրել լավ օդորակիչներով հյուրանոցներ, հագնել երկարաթև, բաց գույն ունեցող շապիկներ: Վիրուսի գաղտնի շրջանը մի քանի օրից մինչև մեկ շաբաթ է: Նախաշնանները նման են գրիպի նախանշաններին: Վարակովի չէ: Վարկածներ կան, որ տարածվում է նաև սեռական ճանապարհով:

ՀԻշեցնենք, որ Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին մնացել է 175 օր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am