Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սերբիան հույս ունի այս տարի ազատ առեւտրի պայմանագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

Սերբիան հույս ունի այս տարի ազատ առեւտրի  պայմանագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիան հուսով Է 2016 թվականին ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԴ-ում Սերբիայի դեսպան Սլավենկո Տերզիչը հայտարարել Է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:

«Ակնկալում ենք, որ այս տարի ազատ առեւտրի համաձայնագիր կստորագրվի Եվրասիական տնտեսական միության հետ, այնպես որ Սերբիան համաձայնագիր ունենա ԵԱՏՄ-ի բոլոր անդամների հետ»,-նշել Է նա:

ԵԱՏՄ-ն ստեղծվել Է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի բազայի վրա եւ գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից:

ԵԱՏՄ-ի անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am