Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ժնեւում միջսիրիական բանակցությունները շարունակելու պայմաններն ստեղծված են. Մոգերինի

Ժնեւում միջսիրիական բանակցությունները շարունակելու պայմաններն ստեղծված են. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին համոզված Է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ պայմաններն ստեղծված են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Մյունխենում անվտանգության հարցերի շուրջ ընթացող խորհրդաժողովի կողասրահներում պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «քաղաքական երկխոսության մասնակիցները չպետք Է լրացուցիչ նախնական պայմաններ առաջադրեն Ժնեւի բանակցությունների վերսկսման համար»: 

«Սիրիական ընդդիմությունն անհանգստացած Է եւ ցանկանում Է, որ քաղաքական գործընթացն ուղեկցվի տեղերում այնպիսի միջոցառումներով, որոնք կբարելավեն Սիրիայի ժողովրդի կյանքը: Հենց դա Էլ մենք երեկ քննարկում Էինք վեց ժամ շարունակ,-ասել Է նա:-Ես հավատում եմ, որ եթե բոլոր կողմերն այսօրվանից կատարեն համաձայնեցված որոշումները, անհրաժեշտ պայմանները կստեղծվեն տեղերում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am