Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թուրքիայում պատմական հայկական եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի

Թուրքիայում պատմական հայկական եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցին վերանորոգումից հետո կվերածվի կրթական, մշակութային և արվեստի կենտրոնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:


Եկեղեցու շենքը ժամանակին օգտագործվել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք:

Ներկայում ակտիվորեն ընթանում են եկեղեցու  վերականգնման աշխատանքները: Նշվում է, որ դրանց ավարտին այն կունենա ժամանակակից տեսք ու կդառնա տեղի բնակիչների մշակությային հանդիպումների կենտրոնը:

Այդպիսով Մանիսայի հայկական եկեղեցին կդառնա հերթականը պատմական հայկական մշակութային կոթողներից, որը տեղական իշխանությունների կողմից վերականգնելու անվան տակ կփոխի իր նշանակությունը՝ ջնջելով տեղի երբեմնի հայկական հետքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am