Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ադրբեջանում արժեզրկումը տարեկան կտրվածքով կազմել է 13.6 տոկոս

Ադրբեջանում արժեզրկումը տարեկան կտրվածքով կազմել է 13.6 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարին Ադրբեջանում արժեզրկումը տարեկան կտրվածքով կազմել է 13,6 տոկոս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է azadliq.onfo կայքը` հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի փոխնախագահ Յուսիֆ Յուսիֆովին:

Ըստ Ադրբեջանի Պետվիճկոմի` պարենամթերքը թանկացել է 18,3 տոկոսով, ոչ պարենային ապրանքները` 17,2 տոկոսով, ծառայությունները` 4,6 տոկոսով:

Պետվիճկոմի մամուլի տեղեկագրում ասվում է, որ Ադրբեջանում ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի գները 2016 թվականի հունվարին, անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ, 1,3 տոկոսով աճել են: Ադրբեջանցի անկախ փորձագետները հայտնում են, որ մանաթի դեկտեմբերյան երկրորդ արժեզրկումից հետո Ադրբեջանում բոլոր տեսակի ապրանքները, այդ թվում պարենամթերքը 50 տոկոսով թանկացել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am