Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը ներկա է եղել ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմի խորհրդակցությանը

Սեյրան Օհանյանը ներկա է եղել ԼՂՀ ՊԲ հրամանատարական կազմի խորհրդակցությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխգործակցության  շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 11-ին ներկա է եղել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի խորհրդակցությանը:  Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև ՊՆ կենտրոնական ապարատի և բանակային զորամիավորումների հրամկազմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, նոր ուսումնական փուլի նախապատրաստական աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ: Ներկայացվել են առաջնագծում և զորքերի մշտական տեղակայման վայրերում զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ուսումնական տարվա նախապատրաստական փուլի աշխատանքների առանցքային հարցերը, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ տարվող  աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am