Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գեղարքունիքում նվազել է սուր շնչառական վարակով բուժում ստացող հիվանդների թիվը

Գեղարքունիքում նվազել է սուր շնչառական վարակով բուժում ստացող հիվանդների թիվը

ԳԱՎԱՌ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում փետրվարի 11-ի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում սուր շնչառական հիվանդություն ունեցող 29 հիվանդ, որոնցից 13-ի մոտ ախտորոշված է թոքաբորբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, փետրվարի 1-ի համեմատ գրանցված սուր շնչառական հիվանդությունների դեպքերը մարզում նվազել են 33-ով:

«Սուր շնչառական հիվանդությունները մարզում ոչ միայն ավելացման միտում չունեն, այլ գնալով հասնում են նվազագույնի: Մարզի ուսումնական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների համաձայն, աստիճանաբար բարձրանում է նաեւ աշակերտների հաճախելիության տոկոսը, իսկ դասասենյակներում ապահովվում է սենյակային ջերմաստիճանը: Ամենօրյա ուսումնասիրությունները դպրոցներում եւ բուժհիմնարկներում կշարունակվեն փետրվարի ընթացքում «-նշեց վարչության պետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am