Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել զոհված փոխգնդապետի ընտանիքին և Լուսիկ Ագուլեցուն

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել զոհված փոխգնդապետի 
ընտանիքին և Լուսիկ Ագուլեցուն

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել հանրապետության նախագահի աջակցությամբ բնակարանի կարիք ունեցող զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին նոր բնակարաններ նվիրելը: Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական: Համոզված եղեք, որ զոհված ու վիրավոր մեր ազատամարտիկների ընտանիքները մշտապես եղել ու մնալու են մեր ուշադրության կենտրոնում, և մենք նաև այս կերպ ենք արտահայտելու մեր խոնարհումն ու հարգանքը՝ մեր հերոս հայորդիների հիշատակի առջև»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել նաև գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ  մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես  Խորենացի»  մեդալակիր Լուսիկ Ագուլեցուն:

Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի ու մինչ օրս նրա ընտանիքը բնակվել է նույն այդ տարածքում, ինչը հաշվի առնելով էլ Երևանի ավագանին փետրվարի 9-ին գումարված նիստում միաձայն կողմ քվեարկությամբ որոշել էր Ագուլեցու ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան՝ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը  որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում:

Շնորհավորելով նոր բնակարանների տանտերերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ առողջ վայելեն իրենց նոր բնակարանները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am