Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սփյուռքի կրթօջախները գրականությամբ համալրելու համար հատկացվեց 100 մլն դրամ

Սփյուռքի կրթօջախները գրականությամբ համալրելու համար հատկացվեց 100 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2016 թվականին սփյուռքի 350 ամենօրյա և ավելի քան 600 մեկօրյա դպրոցների ուսումնական գրականության պահանջարկը բավարարելու համար հատկացրեց 100 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի փետրվարի 11-ի նիստում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ 73,5 մլն դրամը հատկացվելու է դասագրքերի, իսկ 6 մլն-ը՝ նոր ուսումնական նյութեր ստեղծելու համար։ Գումարներ կուղղվեն նաև էլեկտրոնային նյութերի ձեռքբերմանը, փոստային առաքումներին, բեռների փոխադրմանը: 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին ի պատասխան` Հակոբյանը նշեց, որ սփյուռքի կրթօջախներում գրականության պակաս չկա, քանի որ առաքվել է շուրջ 50 հազար կտոր գրականություն: Այժմ, աշխատանքներ են տարվում նաև սփյուռքի դպրոցներն էլեկտրանոային գրականությամբ համալրելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am