Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրայր Թովմասյանը կոչ է անում բոլոր ուժերին մասնակցել Ընտրական օրենսգրքի մշակմանը

Հրայր Թովմասյանը կոչ է անում բոլոր ուժերին մասնակցել Ընտրական օրենսգրքի մշակմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին մասնակցել նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը: «Այդ դեպքում նոր օրենսգիրքն ավելի մեծ վստահության կարժանանա հասարակության շրջանում։ Կոչ եմ անում բոյկոտի փոխարեն մասնակցել քննարկումներին։ Եթե ամենասկզբից ինչ-որ ուժ որոշի չմասնակցել, դա կարող է առնվազն չնպաստել վստահության բարձրացմանը, իսկ վստահությունը շատ կարևոր է։ Ընտրական համակարգը այնքանով է լավը կամ վատը, որքանով նրան վստահում է հասարակությունը։ Տեխնիկական մանրամասներն այդքան կարևոր չեն, որքան վստահությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Հրայր Թովմասյանը՝ հիշեցնելով, որ սահմանադրական փոփոխությունների համաձայն նոր Ընտրական օրենսգիրքը պետք է ուժի մեջ մտնի մինչեւ հունիսի 1-ը։

Միաժամանակ, Թովմասյանը նկատեց, հասարակության մեջ դեռ բավականաչափ վստահություն չկա ընտրական համակարգի նկատմամբ, ինչն էլ խանգարում է նաև էլեկտրոնային քվեարկության համակարգին անցնելուն։ «Նման համակարգերը պետք է վստահության մեծ պաշար ունենան, անցնեն միջազգային աուդիտ և երաշխիքներ ստանան հեղինակավոր կազմակերպություններից: Եթե նման «հավատարմագրեր» չլինեն, պետք է մտածենք, թե ինչպես բարելավել ավանդական համակարգը»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը: Ըստ նրա՝ Էլեկտրոնային համակարգը կարելի է բաժանել երեք բաղադրիչի. գրանցում, քվեարկություն և հաշվարկ։

Թովմասյանի խոսքով՝ Էլեկտրոնային գրանցման և ընտրողների նույնականացման նկատմամբ հասարակության անվստահությունն այդքան զգայուն չէ: Քվեարկության համար կան տարբեր մեխանիզմներ, որոնցից մեկը էլեկտրոնային տերմինալն է՝ քվեարկության մենյուով։ «Մյուսը հաշվարկի բաղադրիչն է։ Դրանք քվեատուփեր են, որոնք իրենք են հաշվում ձայները։ Այս 2 համակարգերը կարող են կիրառվել նշված երաշխիքների առկայության դեպքում։ Հակառակ դեպքում գրանցումը կարելի է տեղափոխել էլեկտրոնային ձեւաչափի, իսկ թղթե քվեաթերթիկներն ու ձեռքով հաշվարկը պահպանել»,- ասաց Հրայր Թովմասյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am