Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նիդերլանդների դեսպանը կաշխատի Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ

Նիդերլանդների դեսպանը կաշխատի Հայաստանի հետ տնտեսական համագործակցության 
զարգացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` ք. Թբիլիսի): Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով դեսպանին` Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև ձևավորված են ավանդաբար լավ հարաբերություններ և առկա են տնտեսության տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններ:

Յոհաննես Դաուման իր պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրելու հայ-նիդերլանդական երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ինովացիաների, զբոսաշրջության և ավիացիայի բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու գործարար կապերի խթանման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանն առնչվող այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am