Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աբասը հանդես է եկել Իսրայելի հետ հակամարտությունը բազմակողմ մեխանիզմով լուծելու օգտին

Աբասը հանդես է եկել Իսրայելի հետ հակամարտությունը բազմակողմ մեխանիզմով լուծելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հանդես Է եկել Իսրայելի հետ հակամարտությունը Իրանի միջուկային հիմնախնդրի լուծման օրինակով՝ բազմակողմ հիման վրա՝ տարբեր պետությունների ներգրավմամբ կարգավորելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է «Ասահի» ճապոնական թերթին տված հարցազրույցում:

Փետրվարի 14-ին Աբասը կժամանի Տոկիո՝ բանակցելու վարչապետ Սինձո Աբեի հետ: «Իսրայելի հետ հաշտության ուղիներ գտնելու համար մենք հանդես ենք գալիս Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման բազմակողմ մեխանիզմի օրինակով միջազգային խորհրդաժողով անցկացնելու օգտին»,-ասել Է նա: Աբասը հնշեցրել Է, որ այդ գործընթացին մասնակցել Է վեց երկիր՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան: «Ցանկալի կլիներ, որ մեր դեպքում բազմակողմ մեխանիզմին միանան նաեւ Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Եգիպտոսը, Եվրոպայի երկրները»,-նշել Է Աբասը:

Նա հայտնել Է, որ մտադիր Է իր առաջարկը քննարկել Ճապոնիայի վարչապետի հետ կայանալիք բանակցություններում, երկիր, որը, ինչպես եւ ԱՄՆ-ը, առայժմ Պաղեստինը չի ճանաչել որպես պետություն:

Իսրայելը, ինչպես հիշեցնում Է «Ասահի»-ն, չի պաշտպանում Պաղեստինի հետ հակամարտության կարգավորման համար բազմակողմ խորհրդաժողով գումարելու գաղափարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am