Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մահացել է ամենաերկարակյաց փոխպատվաստված սրտի տերը

Մահացել է ամենաերկարակյաց փոխպատվաստված սրտի տերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայում մահացել Է 73-ամյա Ջոն Մակքաֆերտին, որը 33 տարի առաջ ենթարկվել Է սրտի փոխպատվաստման: Հանգուցյալը դարձել Է փոխպատվաստով ապրելու տեւականության ռեկորդակիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

1982 թվականի հոկտեմբերին նրան օրգանի փոխպատվաստում Է կատարել եգիպտա-բրիտանացի վիրաբույժ Մաղդի Յակուբը, որը հետագայում ասպետի կոչման Է արժանացել բժշկագիտության բնագավառում ներդրած ավանդի համար:

Մակքաֆերտիի այրին հայտարարել Է, որ իր ամուսնուն երեսուն տարվա աներեւակայելի կյանք են նվիրել:

Հանգուցյալը ոչ միայն հասցրել Է շրջել աշխարհը, այլեւ ատլետիկայի մրցումների Է մասնակցել փոխպատվաստներով ապրող այլ մարդկանց հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am