Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Անա Իվանովիչին

Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Անա Իվանովիչին

 ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետրբուրգում ընթացող St. Petersburg Ladies Trophy կանանց թենիսի մրցաշարում 1/8-րդ փուլում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես էկող Մարգարիտա Գասպարյանը պարտվել է սերբուհի Անա Իվանովիչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 21-ամյա հայազգի թենիսիտուհին, այդուհանդերձ, մրցախաղի առաջին փուլում բավական դժվար մրցակից է եղել 28-ամյա փորձառու թենիսիստուհու համար: 1 ժամ 22 րոպե տևած մրցամարտում սերբուհին հաղթել է 7:5, 6:2 հաշվով:

Անա Իվանովիչը WTA-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը, իսկ Գասպարյանը 43-րդն է: Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին փուլում Գասպարյանը հաղթել էր դասակարգման աղյուսակի 86-րդ հորիզոնականը զբաղեցնող 24-ամյա սերբուհի Բոյանա Յովանովսկիին, ինչի արդյունքում վաստակել է վարկանշային 55 միավոր: Լրացուցիչ միավորները հայ թենիսիստուհուն հնարավորություն կտան 2 հորիզոնականով բարձրանալ WTA-ի դասակարգման աղյուսակում եւ զբաղեցնել 41-րդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am