Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մյունխենում Սիրիային նվիրված հանդիպումը կկայանա ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մասնակցությամբ. ԳՖՀ ԱԳՆ

Մյունխենում Սիրիային նվիրված հանդիպումը կկայանա ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մասնակցությամբ. ԳՖՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի նախօրյակին այդ քաղաքում Սիրիայի աջակցման միջազգային խմբի հանդիպումը կկայանա Արաբական պետությունների լիգայի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին հայտնել Է Գերմանիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Ռուսաստանի, Եգիպտոսի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Իրաքի, Հորդանանի, Լիբանանի, Օմանի, Քատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչները:

Նախատսվում Է, որ փետրվարի 11-ի հանդիպմանը կարծարծվի Վիեննայի սկզբունքների եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձեւի իրագործումը, ինչպես նաեւ Ժնեւի խաղաղ բանակցությունների շարունակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am