Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լորան Ֆաբիուսը թողնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնը

Լորան Ֆաբիուսը թողնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լորան Ֆաբիուսը թողնում Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա լրագրողներին հայտնել Է Նախարարների խորհրդի՝ փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացած նիստի ավարտից հետո:

«Սա Նախարարների խորհրդի վերջին նիստն Էր, որին ես մասնակցեցի»,-ասել Է նա:

Ավելի վաղ BFM-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Լորան Ֆաբիուսն ասել Էր. «ԱԳՆ-ն ինձ համար լավ նախարարություն Է եղել: Ֆրանսիան կարող Է հպարտանալ կատարված աշխատանքով: Մասնավորապես, անցկացնելով կլիմայի փոփոխման հարցերին նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովը, մենք աշխարհի համար օգտակար շատ բան արեցինք»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆաբիուսի թեկնածությունն առաջադրել Է Սահմանադրական խորհրդի նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am