Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գրենոբլում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովը եզրափակիչ նիստ է անցկացրել

Գրենոբլում Ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովը եզրափակիչ նիստ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը Գրենոբլի Հայկական մշակույթի տանը փետրվարի 5-ին մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի ամփոփիչ նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցեցին Իզեր դեպարտամենտի պրեֆեկտ Ժան Պոլ Բոնետենը, դեպարտամենտի նախագահ Ժան Պիեր Բարբիեն, Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը, պատգամավոր Միշել Դեստոն, սենատոր Միշել Սավեն, քաղաքապետեր, ռեգիոնի խորհրդի անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆրանսահայեր:

Ֆրանսիացի պաշտոնատար անձինք իրենց ելույթներում ևս մեկ անգամ հավաստեցին հավատարմությունը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործին՝ նշելով, որ դա պահանջ է ոչ միայն հանուն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության և արդարադատության: Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին ժխտողականության դեմ պայքարին և ֆրանսիական իշխանությունների կողմից այդ մասին օրենքի ընդունման հարցում: Դեսպան Չիտեչյանը, իր գոհունակությունը հայտնելով Ֆրանսիայում կենտրոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների լավագույնս կազմակերպման համար, ընդգծեց մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը:

Հայոց ցեղասպաության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի նախագահը ներկայացրեց տարվա ընթացքում հայկական կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումները, որից հետո ցուցադրվեց միջոցառումների մասին պատմող տեսանյութ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am