Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Իրաքը ռազմավարական համաձայնագիր են կնքելու

Ռուսաստանը եւ Իրաքը ռազմավարական համաձայնագիր են կնքելու

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Իրաքը փետրվարի 11-ի երեկոյան ռազմավարական համաձայնագիր են կնքելու ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ Բաղդադ այցի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik գործակալությանը հայտնել Է անունը չնշված իրաքցի մի պաշտոնյա:

Ռոգոզինը փետրվարի 10-ին երկօրյա այցով ուղեւորվել Է Իրաք, որտեղ հանդիպում կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ եւ կանցկացնի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Աղբյուրը նշել Է, որ շուրջ 100 մարդուց բաղկացած ռուսական պատվիրակությունը Բաղդադ Է ժամանել երեք օր առաջ եւ բազմաթիվ հանդիպումներ ու բանակցություններ անցկացրել իրաքցի պաշտոնյաների հետ:  

«Բանակցությունների արդյունքը դարձել Է փոխըմբռնման վերաբերյալ հուշագիր կնքելու պայմանավորվածությունը: Այն կստորագրվի փետրվարի 11-ին Բաղդադում կայանալիք համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ»,-հայտարարել Է աղբյուրը:

Աղբյուրը նաեւ նշել Է, որ Ռոգոզինը փետրվարի 10-ի երեկոյան հանդիպում կունենա Իրաքի խորհրդարանի նախագահի հետ՝ քննարկելու համաձայնագրին վերաբերող հարցերը: Ըստ իրաքցի պաշտոնյայի տվյալների՝ փաստաթուղթը քննարկվում Է մոտավորապես մեկուկես տարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am