Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու առաջարկը

ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը 
խզելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի Պետական դումայի պատգամավորների առաջարկը` չեղարկել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն ստացվել է Պետդումայի մի խումբ պատգամավորների առաջարկը` կասեցնել պայմանագիրը: Այս պահին առաջարկը պետք է ուսումնասիրվի: Ամեն ինչ կարվի սահմանված կարգով: Առայժմ, պետք է ուսումնասիրվի նախաձեռնությունը»,-ասել է Զախարովան:

Ռուսաստանի Պետական դումայում Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ու արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին նամակ են հղել` առջարկելով չեղարկել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։ Պատգամավորներն իրենց քայլը հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։ «Այժմ` թուրքական ագրեսիայի աճի պայմաններում, մենք պետք է իրավական մեխանիզմներ մշակենք` մեր երկրի և դաշնակիցների համար ոչ շահավետ ռուս-թուրքական համաձայնագրերի վերանայման նպատակով: Անկարան պետք է հասկանա, թե իր համար ինչ կարժենա հակամարտության սրումը: Միայն դա կարող է նրան հետ պահել նոր պրովոկացիաներից»,-«Իզվեստիա»-ին ասել է Սերգեյ Օբուխովը:

Նշվում է, որ Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դրանք անարդարացի համարելով: «Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ»,-գրել է «Իզվեստիա»-ն: Այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում: Պատգամավոր Օլեգ Պախոլկովի խոսքով` այդ պայմանագիրն ստորագրվել է հակասելով Ռուսաստանի շահերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am