Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նաիրի Զարյանի անվան դպրոցը բողոքարկել է դպրոցների վարկանիշավորման արդյունքները

Նաիրի Զարյանի անվան դպրոցը բողոքարկել է դպրոցների վարկանիշավորման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը, որը 2013-2014 թվականների ուստարվա ընթացքում Հայաստանի դպրոցների վարկանիշավորման արդյունքներով հայտնվել էր 6-րդ հորիզոնականում, բողոքարկել է այս տարվա արդյունքները, որով 251-րդն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված դիմումի մեջ նշվում է.

«Հարգելի պարոն Աշոտյան,
Ծանոթանալով դպրոցների վարկանիշավորման 2014-2015 ուստարվա արդյունքներին, ինչպես նաև Tert.am-ին տված Ձեր հարցազրույցին` հետևեցինք Ձեր իսկ խորհրդին՝ փորձեցինք «կարողանալ, հասկանալ, թե որտե՞ղ է դպրոցի խնդիրը, որտե՞ղ է առավելությունը»: Կրկին ուշադրությամբ վերանայելով վարկանիշավորման համար լրացված ձևաթղթի տվյալները և համեմատելով դրանք նախորդ ուստարվա նույն տվյալների հետ` ներկայացնում ենք Ձեզ մեր բողոքը, քանի որ «վարկանիշից դժգոհելուց բացի» ոչ մի փաստ չարձանագրվեց, որպեսզի կարողանայինք հետևել Ձեր խնդրանքին՝ «դժգոհելու հենց մեր աշխատանքից, հասկանալու, թե որ ցուցանիշով ենք հետ ընկել»:
Առաջին հերթին կարևորում ենք մի հարց, որը պետք է ոչ միայն մտահոգեր, այլ տագնապի ազդանշան լիներ բոլոր նրանց համար, ովքեր զբաղված են վարկանիշավորման գործընթացով և, մասնավորապես, Ձեզ: Մի՞թե արդյունքներն ամփոփելուց չի արվել համեմատություն նախորդ տարվա արդյունքների հետ և Ձեզ չի՞ մտահոգել արդյոք այն փաստը, որ նախորդ տարվա Երևան քաղաքի դպրոցների շարքում 3-րդ տեղում և հանրապետության դպրոցների միջև 6-րդ տեղում գտնվող դպրոցը 2014-2015 ուստարվա արդյունքներով հայտնվել է 251-րդ հորիզոնականում:
Խոսքը վերաբերում է մի դպրոցի, որը վարկանիշավորման համար անհրաժեշտ ցանկացած ցուցանիշով ցույց է տվել աճ՝ աշակերտների թվի, դասարանների քանակի, որակական ցուցանիշի, գերազանցիկների քանակի, գույքի ապահովվածության, Ձեր կողմից այդքան արժևորվող և հատուկ ուշադրության արժանացող մրցույթներում՝ «Կենգուրու»-8, «Մեղու»-8, «Ռուսական արջուկ»-9 դիպլոմակիրների և ֆիզմաթ դպրոցի կողմից կազմակերպված 6-րդ դասարանցիների էլեկտրոնային մաթեմատիկական օլիմպիադայի հաղթողի, վազքի միջազգային կիսամարաթոնի հաղթողի, շախմատի միջազգային մրցաշարում (Հունաստան) հաղթողի՝ թե՛ թիմային, թե՛ անձնական հաշվարկով, «Նոր Ալիք» մանկական երգի միջազգային մրցույթի դափնեկիր Միքայել Վարոսյանի (Միկա): 
Մեր ցանկությունը մեծ է հասկանալու՝ արդյոք սրանք չե՞ն դպրոցների վարկանիշավորման կարևորագույն պայմանները: Եթե այո, ապա խնդրում ենք հանգամանորեն բացատրել, թե որտեղ է այն թերությունը, որի հետևանքով Նաիրի Զարյանի անվան համար130 հիմնական դպրոցը հայտնվել 251 հորիզոնականում, ի՞նչ կարգով է հաշվարկվում վարկանիշը, եթե վարկանիշավորման մեթոդաբանության մեջ նշված կետերին համապատասխան ներկայացված աճած թվերը խայտառակ կերպով իջեցնում են դպրոցի վարկանիշը՝ ստվերելով կատարած մեծ աշխատանքը: Այս դեպքում առաջանում է հարց, թե ինչո՞ւ են ծնողները ջանում բերել երեխաներին այս դպրոց կամ տեղափոխել արդեն այլ դպրոցում սովորող երեխային մեզ մոտ ուսումնական տարվա ցանկացած ժամանակահատվածում: Ի դեպ, նշենք նաև, որ դպրոցի աշակերտների ծնողների կարծիքը կարող էր հաշվի առնվել, մանավանդ այն տարբերակում, երբ դպրոցի վարկանիշն ընկել է՝ հայտնվելով 251-րդ տեղում:
Ակնկալում ենք Ձեր արագ արձագանքը, քանի որ Ձեր պատասխանն անհրաժեշտ է 1157 աշակերտի ծնողների հզոր բանակի դժգոհությանը տրամաբանական և հիմնավորված բացատրություն տալու համար:
Երևանի Նաիրի Զարյանի անվան հ.130 հիմնական դպրոցի տնօրեն՝ Ա. Հովհաննիսյան, ուսուցչական անձնակազմ և աշակերտների ծնողներ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am