Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բոլիվիայում անհետացել Է Պոոպո վիթխարի լիճը

Բոլիվիայում անհետացել Է Պոոպո վիթխարի լիճը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայի՝ մեծությամբ երկրորդ լիճը՝ Պոոպոն, դադարեցրել Է իր գոյությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ԵՏԳ)՝ ստացված արբանյակային լուսանկարների վերլուծության արդյունքներով:

«ԵՏԳ-ի Proba-V փոքր արբանյակը, որն ամենօրյա ռեժիմով զբաղվում Է Երկրի մակերեւույթի դիտազննմամբ, կարողացել Է գրանցել Բոլիվիայի՝ մեծությամբ երկրորդ լճի անհետացումը, հաստատված Է Պոոպո լճի լիակատար գոլորշիացումը»,- ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:   

Նախկինում այդ լիճն զբաղեցնում Էր 3 հազար քառակուսի կիլոմետր մակերես եւ համարվում Էր մեծությամբ երկրորդ լիճը՝ Տիտիկակայից հետո:

Ոչ մեծ՝ շուրջ 3 մետր խորության եւ փոփոխական կլիմայի պայմաններում այս լիճն առաջին անգամը չԷ, որ անհետանում Է. լիակատար գոլորշիացման նախորդ դեպքն արձանագրվել Է 1994 թվականին, սակայն հետո լիճը վերստին լցվել Է ջրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am