Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրազդանում փրկարարները ձյան մեջ արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերել

Հրազդանում փրկարարները ձյան մեջ արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ փրկարարների օժանդակությամբ Հրազդան քաղաքում ձյան մեջ արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին «Էրեբունի» ռեստորանի մոտակայքում «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Jeep Wrangler» մակնիշի 88 VR 838 պ/հ բեռնատար ավտոմեքենա (2 ուղևոր): 

 Ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի թիվ 118 տան մոտակայքում «ЗИЛ 130» բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ЗИЛ 130» մակնիշի 19 TO 600 պ/հ բեռնատար ավտոմեքենա (2 ուղևոր): 

Ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi A6» մակնիշի 34 TC 806պ/հ ավտոմեքենան (2 ուղևոր): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am