Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն արձանագրում են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացում

 Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն արձանագրում են երկկողմ հարաբերությունների 
դինամիկ զարգացում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Շվեդիայի հարաբերությունները դինամիկ զարգացում են ունեցել հատկապես երկու երկրներում դեսպանությունների բացման արդյունքում: Այս մասին Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ ասուլիսին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «2014թ. Ստոկհոլմում մենք՝ տիկին Վալստրյոմի հետ բացեցինք ՀՀ դեսպանությունը: Նաև այստեղ բացվեց Շվեդիայի դեսպանությունը: Դեսպանություններն ակտիվ գործուներություն են ծավալել հարաբերությունների զարգացման, ընդլայնման, խորացման ուղղությամբ»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մարգոտ Վալստրյոմն էլ նկատեց, որ երկկողմ դիվանագիտական կապերի ամրապնդումը մեծ հնարավորություն է ստեղծում ապագայում տնտեսական հարաբերությունների զարգացման առումով: Շվեդ նախարարը նաև նշեց, որ սատարում են Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: 

«Տիկին Վալստրյոմի հետ պայմանավորվեցինք շարունակել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, պարբերական դարձնել երկու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունները` համագործակցության առավել խորացման նպատակով: Որպես երկկողմ փոխգործակցության զարգացման կարևոր դաշտ առանձնացրինք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Իհարկե, անդրադարձանք Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Կարևորեցինք ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ մեկնարկած բանակցությունները: Մեր բանակցությունների օրակարգում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումները և մեր եվրոպական գործընկերների աջակցությունը դրանց»,-ավելացրեց Էդվարդ Նալբանդյանը: 

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմն առաջին անգամ է Հայաստանում: Ավելի վաղ Մարգոտ Վալստրյոմն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հանդիպում ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կայացել է նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ: Նախատեսվում է Շվեդիայի ԱԳ դեսպանի այցը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am