Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Միք Ջագերի որդուն The Kinks խումբն ավելի Է դուր գալիս, քան The Rolling Stones-ը

Միք Ջագերի որդուն The Kinks խումբն ավելի Է դուր գալիս, քան The Rolling Stones-ը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Rolling Stones լեգենդար խմբի մենակատար Միք Ջագերի որդին հասարակայնությանը զարմացրել Է իր երաժշտական նախապատվությունների խոստովանությամբ: 30-ամյա Ջեյմս Ջագերը հասկանալ Է տվել, որ «ռոլինգների» ստեղծագործությունը նախընտրում Է բրիտանական մեկ այլ կոլեկտիվի՝ The Kinks խմբի ստեղծագործություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երբ մարդիկ ինձ հարցում են, թե ում եմ ես ավելի շատ սիրում՝ The Rolling Stones-ին, թե The Beatles-ին, ապա միշտ պատասխանում եմ՝ «ռոլինգներին»: Բայց եթե որեւԷ մեկն ինձ ընտրության առջեւ դնի The Rolling Stones-ի եւ The Kinks-ի միջեւ, ապա ես նախապատվությունը կտամ վերջիններին»,-Ջեյմսի հայտարարությունը մեջբերում Է Լոնդոնի Daily Mail թերթը:  

Դրա հետ մեկտեղ դերասանի կարիերան ընտրած Ջեյմսը չի թաքցնում իր հպարտությունը Միքի եւ նրա երաժշտական ժառանգության համար: «Ես պարզապես աստվածացնում եմ իմ հորը եւ չափազանց հպարտ եմ ինչպես նրա բոլոր նվաճումներով, այնպես Էլ այն հանգամանքով, որ նրա որդին եմ»,-հայտարարել Է Ջագեր կրտսերը: 

Ջեյմսը Միք Ջագերի եւ սուպերմոդել Ջերրի Հոլլի որդին Է, որի հետ «ռոլինգների» մենակատարը համատեղ ապրել Է 22 տարի՝ 1977 թվականից մինչեւ 1999 թվականը, բայց այդպես Էլ նրա հետ պաշտոնական ամուսնություն չի գրանցել: Զույգն ունեցել Է չորս երեխա՝ Էլիզաբեթը (1984), Ջեյմսը (1985), Ջորջիան (1992) եւ Գեբրիելը (1997): Ընդամենը Ջագեր ավագը յոթ երեխա ունի չորս կանանց հետ միություններից:   

Անցած ամսին հայտարարվել Է Ջերրի Հոլլի եւ գլոբալ մեդիակայսրության սեփականատեր 84-ամյա Ռուփերթ Մերդոկի  նշանադրության մասին:

The Kinks խումբը, որը հիմնադրվել Է Դեյվ եւ Ռեյ Դեւիս եղբայրների կողմից, գոյություն Է ունեցել 1963-ից մինչեւ 1996 թվականը եւ դարձել Է Մեծ Բրիտանիայի առավել հաջողված երաժշտական կոլեկտիվներից մեկը: Խմբի ծաղկման շրջանն սկսվել Է 1960-ականների երկրորդ կեսից եւ շարունակվել մինչեւ1970-ականների սկիզբը: 

The Kinks-ի ամենահայտնի կոմպոզիցիաներն են՝ You Really Got Me-ն (1964), Waterloo Sunset-ը (1967) եւ Lola-ն (1970):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am