Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայ դատի հանձնախումբը Վաշինգտոնում երկօրյա խորհրդաժողով կանցկացնի

Հայ դատի հանձնախումբը Վաշինգտոնում երկօրյա խորհրդաժողով կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում մարտի 15-ին երկօրյա խորհրդաժողով կիրականացնի հայ ազգի բարգավաճման, խաղաղության և արդարության հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը:

«Մենք ակնկալում ենք հաջողություն գրանցել` ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի, վերացնել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների աճը խոչընդոտող արգելքները, հաղթահարել Թուրքիայի վետոն ընդդեմ Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի արդար դիրքորոշման»,- ասվում է Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ` հորդորելով ԱՄՆ-ում Հայաստանի և Արցախի բարեկամներին միանալ իրենց նախաձեռնությանը:

Հանձնախմբի անդամներն ԱՄՆ օրենսդիրներին հորդորելու են աջակցել Ռոյս-Էնգել նախագծին, որում առաջարկվում են երեք կոնկրետ քայլեր, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում բոլոր քաղաքացիների համար համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը: Դրանք են` համաձայնություն ձեռք բերել բոլոր կողմերից՝ դիպուկահարներ չտեղակայել շփման գծում, ԵԱՀԿ-ի կողմից վերահսկվող զարգացած կրակորսիչ համակարգերի և ձայնային սարքավորումներ տեղակայել՝ հարձակումների աղբյուրը ճշտելու համար և ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել՝ շփման գծում հրադադարի խախտումների դեպքերն ավելի լավ վերահսկելու համար:

Օրերս Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է նաև 2016 թվականին Արցախի վերաբերյալ իր կողմից քայլերն ամփոփող զեկույցը: Զեկույցում հանձնախումբը վերահաստատել է հանձնառությունը պայքարելու ադրբեջանական ագրեսիայի դեմ` հորդորելով ԱՄՆ ղեկավարությանը սանձելու պաշտոնական Բաքվի սադրիչ գործողությունները: Միաժամանակ կոչ է արվելու ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին, փոխարենը հովանավորել Արցախում իրականացվող ծրագրեր: Հայ դատի հանձնախումբը շարունակելու է պայքարը Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ, պայքարելու է հանուն Սաֆարովի գործով սկանդալի բացահայտման և դատապարտման, Արցախի մեկուսացման վերացման և բանացային գործընթացում ներգրավման, Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am