Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Թայվանում ձերբակալվել են այն ֆիրմայի ներկայացուցիչները, որը կառուցել էր երկրաշարժից փլված շենքը

Թայվանում ձերբակալվել են այն ֆիրմայի ներկայացուցիչները, որը կառուցել էր երկրաշարժից 
փլված շենքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանի դատախազությունը ձերբակալել Է երկրաշարժի հետեւանքով փլված 17-հարկանի շենքը կառուցած ֆիրմայի ներկայացուցիչներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թայնան քաղաքի իշխանությունների ներկայացուցչին: 

Ավելի վաղ հաղորդվել Է, որ դատախազությունը Golden Dragon Building ֆիրմայի երեք աշխատակիցների ձերբակալման օրդեր Է տվել: 

Փետրվարի 5-ին Թայվան կղզու հարավային մասում տեղի Էր ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ: Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհ Է դարձել 41 մարդ, 39 մարմին հայտնաբերվել Է հենց Թայնան քաղաքի 17-հարկանի ավերված շենքի փլատակներում:

Փրկարարները փորձում են գտնել եւս 107 մարդու, որոնք մնում են փլված շենքերի ավերակներում:

Ավելի վաղ չինական ԶԼՄ-ները հայտնել են, որ բազմահարկ շենքի փլվելու պատճառ կարող Էր դառնալ շինարարության ժամանակ կատարված խախտումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` REUTERS


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am