Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանն ու Եվրամիությունը ձևավորում են հարաբերություների նոր մոդել. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանն ու Եվրամիությունը ձևավորում են հարաբերություների նոր մոդել. Պյոտր 
Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Եվրամիությունը թևակոխում են հարաբերությունների կառուցողական փուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:  

«Միասին փորձում ենք հարաբերություների նոր մոդել ձևավորել: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավական լավ են զարգանում: Նախորդ դեկտեմբերին մեկնարկեցին շրջանակային նոր համաձայանգրի շուրջ բանակցությունները: Երկու կողմերը արձանագրեցին, որ բանակցությունները ցանկանում են շուտ ավարտել: Իհարկե, բարդ հարցեր, մարտահրավեներ կան, բայց ես հուսով եմ, որ բանակցությունները կանցկացվեն հարթ և ճանապարհի վերջին կհասնենք փոխադարձաբար ընդունելի լուծման»,-ասաց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկիի խոսքով, այժմ գտնվում են վերանայված հարևանության քաղաքականության իրագործման փուլում:  Դա նշանակում է, որ շրջանակային համաձայանգրի բանակցություններում պետք է դիտարկվի հարևանության նոր քաղաքականությունը: Դեսպանը հույս հայտնեց, որ կողմերը կսկսեն քննարկել գործընկերության առաջնայնությունները` մի փաստաթուղթ, որը կներառի համագործակցության քաղաքական օրակարգը Հայաստանի ու ԵՄ միջև:

«Մենք նպատակ ունենք ցույց տալ, որ հնարավոր է լինել ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամ և միևնույն ժամանակ բարիդրացիական հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ: Ինչպես գիտեք Եվրոպական միությունը Հայաստանի խոշորագույն օտարերկրյա դոնորն  է: Մենք ամեն տարի 50 մլն եվրո ենք ծախսում` ի շահ Հայաստանի քաղաքացիների: Մենք Հայաստանի արտաքին առևտրի խոշորագույն գործընկերն ենք»,-ավելացրեց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ շրջանակային համաձայանգիրը կարևոր է նրանով, որ հարաբերությունների համար ձևավորվելու է իրավական կուռ հիմք: Նրա խոսքով, քիչ թե շատ հայտնի է, թե որն է ելակետը: Դա ասոցացման համաձայնագրի տեքստն է, որը բանակցվեց Հայաստանի ու ԵՄ-ի միջև: Այն մասը, որը վերաբերում է աժեքներին, օրենքի գերակայությանը, անվտանգության ոլորտում համագործակցությանը, ըստ դեսպանի, կընդունվի առանց փոփոխությունների: Համաձայնագրի այլ դրույթները ճշգրտելու անհրաժեշտություն ունեն, հատկապես առևտրի վերաբերյալ հատվածը:

«Մենք հուսով ենք, որ համաձայնագիրը կպարունակի մի շարք դրույթներ, որոնք կդյուրացնեն եվրոպական ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումների կատարման գործընթացը, կքաջալերեն եվրոպական գործարար հանրույթին: Լիահույս ենք, որ համագործակցության այլ ուղղությունները կընդունվեն այնքանով, որքանով հնարավոր է Ասոցացման համաձայնագրից դրանք վերցնել»,-ասաց դեսպանն` ընդգծելով, որ շրջանակային համաձայանգիրը պետք է դիտարկել հատակը ոչ թե առաստաղը: Այսինքն` համաձայանգիրը լինելու է հիմքը, որի վերաբերյալ պետք է համագործակցության գործնական ձևեր կերտվեն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am