Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Կանադան 1,2 մլրդ դոլար կծախսի Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամի հաղթահարման համար

Կանադան 1,2 մլրդ դոլար կծախսի Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամի հաղթահարման համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի կառավարությունն առաջիկա երեք տարվա ընթացքում 1,6 մլրդ դոլար (մոտավորապես 1,2 մլրդ ԱՄՆ-ի դոլար) կծախսի Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամի հաղթահարման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հայտարարության մեջ, որը տարածել Է նրա մամուլի ծառայությունը:

Նշված միջոցները կուղղորդվեն «անվտանգության ամրապնդմանը, իրադրության կայունացմանը, հումանիտար օգնությանը եւ Սիրիայում եւ Իրաքում ճգնաժամերի հաղթահարմանը, ինչպես նաւե Հորդանանի եւ Լիբանանի իրադրության վրա ազդելու այլ միջոցառումների»:

«Կանադան պետք Է ավելին անի Սիրիայի եւ Իրաքի իրադրությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար»,-ընդգծել Է Թրյուդոն:

Ավելի վաղ նա հայտարարել Է, որ Կանադայի ռազմաօդային ուժերը մինչեւ ընթացիկ տարվա փետրվարի 22-ը կդադարեցնեն մասնակցությունը Սիրիայում եւ Իրաքում ԻՊ խմբավորման դիրքերի ռմբակոծումներին: Փոխարենը Իրաքում կանադացի զինվորական հրահանգիչների թվաքանակը «կավելացվի երեք անգամ՝ 69-ից մինչեւ 230»:

«Կարեւոր Է հասկանալ, որ ավիահարվածները կարող են շատ օգտակար լինել կարճաժամկետ ռազմական ու տարածքային հաղթանակների հասնելու համար, բայց դրանք չեն կարող երկարաժամկետ կայունություն ապահովել տեղի բնակչության համար»,-պարզաբանել Է Թրյուդոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` ТАСС



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am