Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արվեստիս հիմքում հայկական մշակույթն է, սակայն սրտիս և լեզվիս երկիրը Ֆրանսիան է. Ազնավուր

Արվեստիս հիմքում հայկական մշակույթն է, սակայն սրտիս և լեզվիս երկիրը Ֆրանսիան է. 
Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը փետրվարի 12-ին համերգով հանդես կգա Դուբայի համաշխարհային կենտրոնի համերգասրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգից առաջ արաբական The National-ին տված հարցազրույցում Ազնավուրն ասել է, որ իր արտիստական տաղանդը զարգացել է արվեստասերների ընտանիքում, որը չուներ շատ ֆինանսական միջոցներ, սակայն հարուստ էր սիրով ու հոգատարությամբ:

«Ես շատ ուրախ եմ, որ գտել եմ կյանքում իմ կոչումը, հանդիպել հետաքրքիր մարդկանց, ովքեր իմ մեջ խթանել են հետաքրքրասիրությունը»,-ասել է Շառլ  Ազնավուրը:

Պարբերականը շեշտում է, որ 91 տարեկանում Ազնավուրը նկարահանվել է արդեն 60 ֆիլմում, գրել ավելի քան 1200 երգ, երգում է 8 լեզուներով և վաճառել է  ավելի քան 180 մլն ձայնագրությունը: 

«Իմ արվեստի հիմքում ընկած է հայկական մշակույթը, սակայն իմ սրտի և իմ լեզվի երկիրը Ֆրանսիան է: Հուսով եմ, որ Հայաստանն ի վերջո կապրի խաղաղ, իր սահմանների հետ կապված բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասել է Ազնավուրը:

1975 թվականին, նա գրել է «Նրանք ընկան» բալլադը` նվիրված Հայոց ցեղասպանության 60-ամյակին: 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և նշանակվել Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am