Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օբաման փետրվարի 24-ին Հորդանանի թագավորի հետ քննարկելու է ԻՊ-ի դեմ պայքարի հետ կապված հարցեր

 Օբաման փետրվարի 24-ին Հորդանանի թագավորի հետ քննարկելու է ԻՊ-ի դեմ 
պայքարի հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարի 24-ին Սպիտակ տանը ընդունելու է Հորդանանի թագավոր Աբդալա 2-րդին: Հանդիպմանը նրանք քննարկելու են Իսլամական պետության դեմ պայքարին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:   

«Օբամայի և Աբդալա 2-րդի հանդիպմանը քննարկվելու է Իսլամական պետության դեմ պայքարին, սիրիական կոնֆլիկտին վերաբերող հարցեր: Դրանից բացի անդրադարձ է լինելու Հորդանանում Սիրիայից և Իրաքից եկած փախստականներին աջակցելու խնդրին»,-ասված է լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Կողմերը անդրադառնալու են նաև այն հարցերին, թե ԱՄՆ-ին ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Հորդանանում տնտեսական և քաղաքական բարեփոխումների գործընթացին: Նախատեսված է, որ կշոշափվի նաև իսրայելա-պաղեստինյան հարցի կարգավորման թեման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am