Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իրանը հնարավորություն ունի 5 անգամ ավելացնելու Հայաստան արտահանվող գազի ծավալը

 Իրանը հնարավորություն ունի 5 անգամ ավելացնելու Հայաստան արտահանվող գազի ծավալը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Թեհրանը փետրվարի 7-ին հայտարարել է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական PressTV-ն, այս մասին հայտնել է Իրանական գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալիռեզա Քամալին` հավելելով, որ գազի արտահանման ծավալների մեծացումը կիրականացվի Հայաստանից էլեկտրաէներգիայի գնման սխեմային համահունչ:

«Համատեղ համաձայնագրի հիման վրա կա հնարավորություն հինգ անգամ ավելացնելու արտահանվող գազի ծավալները»,- ասել է Քամալին:

2004 թվականին Հայաստանի և Իրանի միջև կնքվել էր համաձայնագիր, որով իրանական գազն օգտագործվում էր հայկական էլեկտրակայանների կողմից հոսանք արտադրելու նպատակով, և փոխարենը Հայաստանն էլեկտրաէներգիա էր արտահանում Իրան:

Իրանն օրական Հայաստան է արտահանում 1 միլիոն խրանարդ մետր գազ: Պաշտոնական Թեհրանն ավելի վաղ հայտնել էր, որ արտահանվող գազի ծավալները կարող են ավելանալ մինչև օրական 6 միլիոն խորանարդ մետրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am