Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բաքվի օլիմպիական մարզադաշտը վերածվել է հարսանյաց հանդեսների անցկացման վայրի

Բաքվի օլիմպիական մարզադաշտը վերածվել է հարսանյաց հանդեսների անցկացման վայրի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթադոլարներից զրկված Ադրբեջանի իշխանությունը պետական օբյեկտները պահելու ֆինանսական միջոցների որոնումներ է սկսել: Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հավանության է արժանացրել Բաքվի օլիմպիական մարզադաշտում հարսանյաց հանդեսներ անցկանելու գաղափարը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով oxu.az լրատվական կայքը, նրա խոսքով` դա թույլ կտա փող աշխատել օբյեկտը պահելու վրա ծախսերը փակելու համար` ելնելով պետության խիստ սուղ միջոցներից:

Ավելին, ադրբեջանցի նախարարն առաջարկել է հարսանյաց հանդեսներ անցկացնել ոչ միայն Օլիմպիական մարզադաշտում, այլ նաեւ Բաքվի հրաձգային կենտրոնում:        

Բաքվի օլիմպիական մարզադաշտը, որի շինարարության վրա 500 մլն եվրո է ծախսվել, Եվրոպական խաղերից հետո ընդամենը երկու անգամ է սպորտային միջոցառումներ ընդունել` Իտալիայի եւ Մալթայի հետ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումները:

Դրա հետ միսին, սոցցանցերի օգտատերերը ակտիվորեն եւ սարկազմով քննարկում են մարզադաշտում հարսանիքների մասին լուրը:

Օգտատերերը հանդես են եկել «Եկեք Ադրբեջանում տարածված հարսանյաց երաժշտությունը դարձնենք UEFA-ի հիմնը», «Հարսի ծաղկեփունջը նետելու սովորությունը փոխարինել ցանցի մեջ գնդակի նետելով» առաջարկություններով եւ կոլաժներ տարածել` Եվրոխաղերի կամավորներին ներկայացնելով մատուցողներ:

Նշվում է, որ Բաքվի օլիմպիական մարզադաշտում առաջին հարսանյաց հանդեսը նշանակված է մարտի 19-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am