Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաքվեցիների 86 տոկոսն ավանդները պահում է դոլարով

Բաքվեցիների 86 տոկոսն ավանդները պահում է դոլարով

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կենտրոնական բանկի համաձայն` 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր բանկային ավանդների 93,6 տոկոսը Բաքվի բնակիչների ավանդներն են, բաքվեցիների 86,4 տոկոսն ավանդները պահում է դոլարով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս Ազերբայջան»-ը` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ-ին:

Նշվում է, որ 2015 թվականին մանաթի փոխարժեքի փետրվարյան եւ դեկտեմբերյան գրեթե 100 տոկոսով արժեզրկումից հետո մանաթով ավանդները 69,9 տոկոսով պակասել են:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` մանաթի արժեզրկման հետեւանքով Ադրբեջանում 2015 թվականի ընթացքում եւ 2016 թվականի հունվարին արդեն 14 բանկ փակվել են: Ներկայում այդ երկրում գործում են ընդամենը 36 բանկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am