Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վահան Տերյանը հայ գրականությունը բարձրացրեց նոր աստիճանի

Վահան Տերյանը հայ գրականությունը բարձրացրեց նոր աստիճանի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահան Տերյանն իր գործունեությամբ հայ գրականությունը բարձրացրեց նոր աստիճանի: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 8-ին նշեց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը` հավելելով, որ փետրվարի 9-ին կնշվի բանաստեղծի ծննդյան 131-րդ տարեդարձը:

«Տերյանը գրականություն մուտք գործեց այն ժամանակ, երբ գրական աշխարհը հարուստ էր մեծերով: Այդ ժամանակահատվածում կարծես նրա համար տեղ չկար, բայց նա 22 տարեկանում մտավ գրականություն, բերեց իր լեզուն, ոճը, պոեզիան, իր տեղը բացեց գրական ասպարեզում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց բանախոսը:

«Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրենի խոսքով` Տերյանը լեգենդ էր:

«Տերյանը լեգենդ էր իր գործունեությամբ, պոեզիայով: Այդպիսի մեծության համար անընդհատ արժե ծննդյան օրեր նշել»,-շեշտեց նա:

Երևանի Վ. Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը հիշեցրեց, որ նախորդ տարի շուքով նշվել է բանաստեղծի ծննդյան 130-ամյակը:

«Դպրոցի ողջ կոլեկտիվը մեծ պատասխանատվությամբ է վերաբերում այն փաստին, որ հաստատությունը կրում է Տերյանի անունը: Առաջին դասարանից սովորեցնում ենք տերյանական բանաստեղծություններ: Այս տարի դպրոցում տեղի են ունենալու Տերյանին նվիրված դաս-միջոցառումներ, այնուհետև պանթեոնում դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները Տերյանի հուշաքարին ծաղիկներ կդնեն»,-նշեց նա:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով` Տերյանին գովելը շատ քիչ է:

«Վահան Տերյանին գովելն իմաստ չունի. Տերյանի պարագայում պետք է կարդալ: Պետք է Տերյանի մասին հեռուստատեսային ֆիլմ նկարահանել` առնվազն 5-6- մասանոց»,-ընդգծեց նա;

Վահան Տերյանը  (Տեր-Գրիգորյան)  ծնվել է 1885 թվականին Գանձայում: Սովորել է Գանձայի ծխական, Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, այնուհետև՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1908-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն: 1913–17-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, մասնակցել Վալերի Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիան...» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը:  1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 1919-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն 1920 թ. հունվարի 7-ին թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին՝ Օրենբուրգ քաղաքում, վախճանվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am