Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը քրդերի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը խոչընդոտ Է համարում Սիրիայի իրադրության կարգավորման համար. The Wall Street Journal

ԱՄՆ-ը քրդերի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը խոչընդոտ Է համարում Սիրիայի 
իրադրության կարգավորման համար. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները գտնում են, որ այն դիրքորոշումը, որը Թուրքիան որդեգրել Է քրդերի նկատմամբ, հիմնական խոչընդոտներից մեկն Է Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման ճանապարհին եւ լրջորեն խանգարում Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին գրել Է The Wall Street Journal ամերիկյան թերթը:

«Ամերիկացի պաշտոնատարների խոսքով՝ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Սիրիայում գործող քուրդ մարտիկների նկատմամբ, որոնք ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի առավել արդյունավետ դաշնակիցների թվում են, խափանում Է այն ջանքերը, որոնք ուղղված են ծայրահեղական այդ խմբավորման դեմ առավել ինտենսիվ մարտական գործողություններ վարելուն»,-նշում Է հրատարակությունը:

Ինչպես գրում Է թերթը, Անկարան արդեն քանիցս հայտարարել Է Վաշինգտոնին, որ Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները զենքը փոխանցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք իրենց հերթին այն օգտագործում են Թուրքիայի տարածքում: ԱՄՆ-ի իշխանություններն անհիմն են համարում այդ պնդումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am