Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ընդունելություն ուսումնական հաստատություններում

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ընդունելություն ուսումնական հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2016-2017 ուսումնական տարվա ՀՀ ՊՆ  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների` արական և իգական սեռի դիմորդների, ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների, ինչպես նաև ՀՀ ՊՆ պատվերով ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում և Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջում հատկացված տեղերի համար` միայն արական սեռի դիմորդների ընդունելություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՌՈՒՀ-երի ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ և ԼՂՀ 18-ից 23 տարեկան քաղաքացիները: ՀՀ ՊՆ պատվերով բուհերում հատկացված տեղերում կարող են ընդունվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների, իսկ քոլեջում հատկացված տեղերում` միջին դպրոցների 2016 թվականի շրջանավարտները:

ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի դիմորդները համապատասխան հաստատություններ պետք է ներկայացնեն «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաների, իսկ ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների դիմորդները` ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն, բացի նշվածից, պետք է ներկայացնեն նաև «ռուսերեն» առարկայի միասնական քննության վկայագիր:

Բուհերում և քոլեջում հատկացված տեղերի ընդունելության մրցույթն անցկացվելու է ընդհանուր հիմունքներով` ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված ընդունելությունների կարգերի համաձայն:

Ընդունելությանը մասնակցել ցանկացող դիմորդները փաստաթղթերի ձևակերպման համար մինչև 2016թ. մարտի 1-ը պետք է դիմեն բնակության վայրի զինկոմիսարիատներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-45-84, 29-45-73 հեռախոսահամարներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am