Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թեհրանում ԵՄ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ են սկսվում համագործակցության հարցերի շուրջ

Թեհրանում ԵՄ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ են սկսվում համագործակցության հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում փետրվարի 8-ին ԵՄ-ի եւ Իրանի միջեւ երկօրյա բանակցություններ են սկսվում համագործակցության հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության Եվրոպայի եւ Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Մաջիդ Տահտ Ռավանչին:

Եվրոպական պատվիրակությունը՝ արտաքին գործունեության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի գլխավորությամբ, ժամանում է Թեհրան՝ բանակցելու համագործակցության շուրջ, հաղորդել է Focus գործակալությունը՝ հղում անելով IRINN հեռուստաալիքին:

Ռավանչին նշել է, որ նման բանակցություններ պլանավորվում է անցկացնել կես տարին մեկ Թեհրանում եւ Բրյուսելում: Երկխոսության ընթացքում սպասվում է լայն շրջանակի հարցերի քննարկում, նախ եւ առաջ Իրանի եւ Եվրոպայի երկկողմ հարաբերություններն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, առեւտուրը, բանկային գործն ու ֆինանսները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am