Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Բանանց»-ը 4-0 հաշվով հաղթել է «Ալաշկերտ-2»-ին

«Բանանց»-ը 4-0 հաշվով հաղթել է «Ալաշկերտ-2»-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ը 4-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ֆուտբոլի Հայաստանի առաջնության առաջին խմբի առաջատար «Ալաշկերտ-2»-ի դեմ ստուգողական խաղում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բանանց»-ի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, հանդիպման բոլոր չորս գոլերը խփվել են առաջին կեսում:

 Խաղի 10-րդ րոպեին խաղընկերոջ եզրային փոխանցումը եզրափակել է Ացամազ Բուրաևը: Քիչ անց հակագրոհի ժամանակ հիանալի է կողմնորոշվել Պետրոս Ավետիսյանը և գեղեցիկ փոխանցմամբ դարպասապահի դեմ մեն-մենակ է դուրս բերել  Զավեն Բադոյանին: Վերջինս օգտագործել է իր հնարավորությունը՝ հաշիվը դարձնելով 2-0:  Հանդիպման 36-րդ րոպեին կրկին իր հարձակողական ունակություններով աչքի է ընկել Ացամազ Բուրաևը: Չորրորդ անգամ հակառակորդի դարպասը գրավել է Հակոբ Հակոբյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am