Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը 5-րդն է «Մեծ սաղավարտ»-ի Փարիզի մրցաշարում

Ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը 5-րդն է «Մեծ սաղավարտ»-ի Փարիզի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը մասնակցել են «Մեծ սաղավարտ»-ի Փարիզի մրցաշարին։   «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, 60 կգ քաշայինների պայքարում Հովհաննես Դավթյանն անցկացրել է 4 հաղթական գոտեմարտ: Կիսաեզրափակչում հայ մարզիկը զիջել է ճապոնացի Տորու Շիշիմեին: Բրոնզե մեդալի համար պայքարում նա պարտվել է կորեացի Վոն Ջին Կիմին: Դավթյանը վաստակել է վարկանիշային 100 միավոր:

Ֆերդինանտ Կարապետյանը (66 կգ) երկու հաղթական գոտեմարտ է անցկացրել, այնուհետև պարտվել է ճապոնացի Մասաշի Էբինումային: Հայ ձյուդոյիստը վարկանիշային 48 միավոր է ձեռք բերել:

Հայաստանի հավաքականի միակ կին ձյուդոյիստ Ժաննա Ստանկևիչը մեկնարկային գոտեմարտում պարտվել է կանադացի Եկատերինա Գուիչային:

Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել մրցաշարում հայ մարզիկների ցուցաբերած արդյունքները, միաժամանակ, ընդգծել, որ առայժմ հայ ձյուդորիստները չեն գտել ասիական դպրոցի ներկայացուցիչներին  հաղթելու բանալին:

 «Ընդհանուր առաջընթաց նկատվում է: Այս մրցաշարը ցույց տվեց, որ ֆեդերացիայի` Հովհաննես Դավթյանին ամբողջովին իր մարզիչին հանձնելու որոշումը ճիշտ էր: Նրա մրցելույթներում կայունություն է նկատվում: Ֆունկցիոնալ աճ կա: Ինչ վերաբերում է Ժաննա Ստանկևիչին, ասեմ, որ նրա մոտ հոգեբանական խնդիր կար: Վիճակահանության արդյունքում երկրորդ գոտեմարտը պետք է  անցկացներ Կոսովոյի ներկայացուցիչ, անվանի Մաջլինդա Կելմենդիի հետ, կարծես դա թևաթափ էր արել Ստանկևիչին և հենց մեկնարկային գոտեմարտում նա պարտվեց»,- ասել է Դավիթ Խիթարյանը:

«Մեծ սաղավարտ»-ի Փարիզի մրցաշարը մեկնարկել է փետրվարի 6-ին, կավարտվի փետրվարի 7-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am