Արցախի Նախագահը Շուշիի շրջանի Հին շեն գյուղում քննարկել է համայնքի խնդիրների լուծման ուղիները
11:35, 7 Փետրվար 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Շուշիի շրջանի Հին շեն գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ: Քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում