Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընդդիմությունը դադարեցրել է ժնևյան բանակցությունները բանակի հաջողությունների պատճառով. Սիրիայի ԱԳՆ

Ընդդիմությունը դադարեցրել է ժնևյան բանակցությունները բանակի հաջողությունների 
պատճառով. Սիրիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմությունը, որը կազմավորվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով, որոշել է դադարեցնել միջսիրիական հակամարտության կարգավորման շուրջ Ժնևում երկխոսությունը` Սիրիայի բանակի հաջողությունների պատճառով: Ինչպես հաղոդում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը:  

 «Ընդդիմության պատվիրակությունը որոշել է լքել բանակցությունները` սիրիական բանակի հաջողությունների մասին լուրերից հետո»,- «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ` ասել է Մուալլեմը:

Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ժնևյան բանակցությունները սկսվել էին հունվարի 29-ին: Նրանք անցկացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի №2254 բանաձևի համաձայն: Ավելի վաղ, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրը հայտարարել էր, որ Ժնևում միջիսիրիական բանակցություններում ժամանակավոր դադար է: Բանակցությունների նոր փուլը նախատեսված է փետրվարի 25-ին:  

Ժնևում միջսիրիական բանակցություններին ներկա են գտնվել ընդդիմության երկու խմբեր. մեկը կազմավորվել է Մոսկվայում և Կահիրեում, իսկ մյուսը` Էր-Ռիադում կայացած հանդիպումների արդյունքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am