Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մոսկվա Օփեն»-ում Լիլիթ Գալոյան զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը

 «Մոսկվա Օփեն»-ում Լիլիթ Գալոյան զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթացող «Մոսկվա Օփեն» խոշոր միջազգային շախմատային փառատոնի «Բ» մրցաշարային խմբում հանդես եկող Լիլիթ Գալոյանը 7-րդ տուրում պարտվել է Հունգարիայի ներկայացուցչին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայ շախմատիստուհին վաստակած 5,5 միավոր 2-րդ հորիզոնականից տեղափոխվել 3-րդ հորիզոնական: Նա միցաշարի առաջատար՝ Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Բոդնարուկից հետ է մնում 0,5 միավորով:

Միայն կանանց համար անցկացվող «Բ» խմբում հանդես եկող մյուս հայ շախմատիստուհի Սուսաննա Գաբոյանը 7-րդ տուրում հաղթել է Ռուսաստանը ներկայացնող մրցակցին եւ վաստակած 4,5 միավորով 53-րդ հորիզոնականից տեղափոխվել  է 35-րդ հորիզոնական:

Այս խմբում մրցաշարին մասնակցում է 72 շախմատիստուհի:

Տղամարդկաց համար անցկացվող գլխավոր «Ա»  մրցաշարում հանդես են գալիս նաեւ 7 հայ շախմատիստներ, որոնցից Սարգիս Սարգսյանը 4,5 միավորով 33-րդ հորիզոնականում է, Դավիթ Պետրոսյանը 57-րդն է, Շանթ Սարգսյանը՝ 74-րդը, Սարգիս Մկրտչյանը 87-րդը: Հարություն Գեւորգյանը եւ Աշոտ Պետրոսյանը, համապատասխանաբար, 88 եւ 116-րդն են: Այս խմբում առաջատարը 6,5 միավորով Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Տիմոֆեեւն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am