Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՅԴ-ի հետ համագործակցությունը կարող է լինել և երկարաժամկետ, և կարճաժամկետ. Գագիկ Մինասյան

ՀՅԴ-ի հետ համագործակցությունը կարող է լինել և երկարաժամկետ, և կարճաժամկետ. Գագիկ 
Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի միջև համագործակցության ֆորմատը դեռևս հայտնի չէ, այն պարզ կդառնա առաջիկա քննարկումների արդյունքում: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Քննարկումները դեռևս շարունակվում են: Կարծում եմ` դեռևս չարժե խոսել այն բանի մասին, թե ինչպիսի համագործակցություն կլինի: Կարծում  եմ` ՀՅԴ-ի հետ համագործակցությունը կարող է լինել և երկարաժմկետ, և կարճաժամկետ, ինչը պարզ կլինի առաջիկայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մինասյանը` չմանրամասնելով, թե քննարկումներն ինչ ուղղությամբ են ընթանում` պորտֆելները բաժանելու տեսակետից:

Միաժամանակ, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում մինչ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները մաս կազմել կոալիցիոն կառավարության, Մինասյանը նշեց. «Հարգում եմ նրա դիրքորոշումն ու տեսակետը»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am