Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ցանկալի է, որ կրթության և գիտության ֆինանսավորումն ավելանա. Արմեն Աշոտյան

Ցանկալի է, որ կրթության և գիտության ֆինանսավորումն ավելանա. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարեփոխումների և կրթության որակի համար պակաս կարևոր չէ ներքին ընթացակարգերի բարելավումը: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Եթե խոսենք ցանկություններից, իհարկե, շատ ցանկալի է, որ կրթության և գիտության ֆինանսավորումն ավելանա: Բայց երբ նայում ենք պետական բյուջեի կառուցվածքին, ես, նման բոլոր առաջարկությունների պարագայում, իմ ցանկությունն անտեսելով, հետևյալ հարցն եմ տալիս մեր գործընկերներին` որտեղի՞ց վերցնենք այդ գումարը: Եթե խոսում ենք կրթության ֆինասնավորման ծավալի մասին,ապա երբ բացում ես պետական բյուջեն, տեսնում ես` ռազմական, սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային ծախսեր և այլն: Ամբողջի գումարը 100 տոկոս է: Որտեղի՞ց վերցնել 0,5 տոկոսը` պաշտպանությունի՞ց, սոցիալակա՞ն ոլորտից, մշակույթի՞ց, առողջապահությունի՞ց»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով` հասկանալի է, որ տվյալ պարագայում, ելնելով պետության գերակայության առանձնահատկություններից` ռազմաքաղաքական իրավիճակ և այլն, գիտակցաբար ունենալով խնդիր, իրենք այն չեն դարձնում ճգնաժամային:

«Գումարը կարևոր է, բայց բարեփոխումների և կրթության որակի համար պակաս կարևոր չէ ներքին ընթացակարգերի բարելավումը, մոտիվացիայի ավելացումը, աշխատող մարդկանց որակի բարելավումը և այլն: Մենք ունենք աճի տեղ անգամ առանց բյուջեի հավելյալ հատկացումների: Շատ ցանկալի է, որ փողը լինի, եթե լինի` ավելի արագ կզարգանանք: Եթե այդ գումարն այս պահին օբյեկտիվ պատճառներով չկա` ակնհայտ է, որ մենք չպետք է լացենք և պետք է փորձենք աշխատել հնարավորության շրջանակներում, անգամ երբեմն թռնելով մեր գլխից վերև»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am