Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Թուրքիայի նախագահի խոսնակը մեղադրել է Պուտինին Էրդողանից խուսափելու մեջ

 Թուրքիայի նախագահի խոսնակը մեղադրել է Պուտինին Էրդողանից խուսափելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեղադրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ռեջեփ Թայիփ Էրդողանից խուսափելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:

«2016 թվականի հունվարի 29-ին ռուսական կողմից Թուրքիայի օդային սահմանը խախտելուց հետո մեր նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույցի առաջարկ էր արել, սակայն ռուսական կողմը դրական պատասխան դեռևս չի տվել: Դա ուզած-չուզած առաջացնում է մի հարց, թե ինչու է Պուտինը մեր նախագահից փախչում»,- ասել է Քալընը:

Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, թե Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական զինուժի թիրախը ոչ թե ԻՊ-ն է, այլ սովորական քաղաքացիները:

Թուրքիայի ԱԳՆ-ն հունվարի 30-ին կրկին իր մոտ էր կանչել այդ երկրում Ռուսաստանի դեսպանին` կապված ռուսական ինքնաթիռի կողմից հունվարի 29-ին թուրքական օդային սահմանը խախտելու նոր դեպքի տեղեկատվության հետ:

ՌԴ պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքել է այդ լուրը` հայտնելով, որ Սիրիայում ռուսական ավիացիոն խմբի ոչ մի ինքնաթիռ Թուրքիայի օդային սահմանը չի խախտել: Ռուսական կողմը պաշտոնական Անկարայի այս հայտարարությունն անվանել է «անհիմն քարոզչություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am